«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մեծ ընդվզման քարոզարշավը շարունակեց Սյունիքի մարզում: Կապան քաղաքում կուսակցության անդամները շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներով և «Կապան ընդվզի՛ր», «Կապան ոտքի՛» կոչերով հորդորեցին քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և ընդվզման ակցիա իրականացնել: Կուսակցության անդամները նաև թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը եղավ նաև Արծվանիքի պոչամբարի տարածքում: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այն ամենամեծ պոչամբարն է, որտեղ կուտակվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից արտադրված թույնը, որով աղտոտվում է բնությունը: Պղինձը և մոլիբդենը հիմնականում արտահանվում են արտասահման և թալանվում է մեր ազգային հարստությունը ապօրինի իշխանության մի քանի ներկայացուցիչների կողմից:
«Երկիր Ծիրանի»-ն շարունակում է ընդվզման ուղերձի քարոզարշավը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն