Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտարվեստ, որի հիմքում հայոց այբուբենն է. «Գեւորգյան մարտարվեստի դպրոցում» նոր ծրագիր է սկսվել

Մարտ 10,2018 18:24

«Գեւորգյան մարտարվեստի դպրոցում» այսօր Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ տրվեց «Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա նախաձեռնված ռազմամարտական ուսուցման ծրագրի մեկնարկը: Ծրագրի թիրախում հատկապես նախազորակոչային տարիքի տղաներն են, որոնց հոգեբանական եւ ֆիզիկական պատրաստվածությունը դպրոցի առաջնային առաքելություններից է:

«Մարմնակրթությունն առանձնահատուկ է նրանով, որ հիմնված է հայոց այբուբենի վրա: Այսինքն, յուրաքանչյուր շարժում այբուբենի տառն է ուրվագծում: Մեր կենտրոնի ուսուցումը համախմբում է տարբեր տարիքի ու քաղաքական հայացքների մարդկանց, որոնք կարողանում են նպաստել պետականաշինությանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Գեւորգյան մարտարվեստի դպրոցի» հիմնադիր, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը:

Նրա համոզմամբ՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի հիմքում հասարակությունն է. «Այդ գաղափարախոսությունը մեր կարեւորագույն ձեռքբերումներից է»:

Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանն էլ նշեց՝ այս դպրոցում պատանուն սովորեցնում են իր ներուժը ճիշտ օգտագործել. «Սովորաբար, մենք մեր ֆիզիկական ուժը շուտ ենք սպառում, շուտ ենք հոգնում մարտի դաշտում: Իսկ այստեղ սովորեցնում են՝ ինչպե՞ս ֆիզիկական ուժը ճիշտ օգտագործել, ինչպես հանգստանալ, ինչ անել՝ մարտի դաշտում երկար դիմակայելու համար: Նման գիտելիքները հայ երիտասարդությանը հարկավոր են ոչ միայն մարտի դաշտում, այլեւ կյանքում: Սա ուսումնառության նոր ուղղություն է, որն, անշուշտ, պետք է զարգանա»:

Հավելենք, որ «Գեւորգյան մարտարվեստի դպրոցում» իրականացվում են ոչ միայն մարմնակրթական, այլեւ ռազմամարտական գիտելիքների ուսուցման դասընթացներ՝ տարբեր տարիքի աղջիկների եւ տղաների համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արուսյակ says:

    Հարգելի՛ Լուիզա Սուքիասյան, խնդրում եմ Ձեզ ու ,,Առավոտ,,-ին Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին տեղեկացնել, որ նա առաջին հերթին այնպիսի արդյունավետ ձևով հորդորի այդ դպրոցի հիմնադիրին, որպեսզի այդ հիմնադիրը քաջություն ունենա մեղքերից ազատվելու՝ խոստովանելով, որ՝
    – իրականում ազատամարտիկ չի եղել,
    – մարտարվեստի դպրոցը բացառապես իմ դրամական միջոցներով է կառուցվել 2011թվականին,
    – ինքն ուրանում է՝ կառուցումը վերագրելով իրեն, որպեսզի չվերադարձնի իմ գումարները,
    – այդ մարտարվեստի ազգային համարելու գաղափարը, կարևորությունը բանակում, կյանքում լուրջ տեղ ունենալը ես եմ հուշել իրեն,
    – մոտ 15 միլիոն դրամ ու դեռ ավելի կողոպտել է ինձ, անելանելի ծանր կացության մեջ գցել
    ու էլի, ու էլի…
    Իսկ հարգարժան Կոմանդոսը խաբված է, թող զգուշանա ու ճշտի իր հարաբերությունները նմանի հետ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031