Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ընդդեմ ոստիկանության Արսինե Խանջյանի հայցադիմումի գործը կարճելու Վարչական դատարանի որոշումը. «Փաստինֆո»

Մարտ 10,2018 17:43

Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ընդդեմ ոստիկանության ականավոր սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հայցադիմումի գործը կարճելու Վարչական դատարանի որոշումը:

Արսինե Խանջյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հայց էր ներկայացրել ոստիկանության գործողությունները, այդ թվում՝ հայցվորի արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, իրավաբանական օգնություն ստանալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և պատճառված վնասի փոխհատուցման պահանջով:

Հայցվոր կողմի փաստարկների վերաբերյալ, ըստ որոնց ոստիկանության զորքեր այցելած փաստաբանները հնարավորություն չեն ունեցել մուտք գործելու և տեսակցելու իրենց վստահորդին՝ վերջինիս իրավաբանական օգնություն ցույց տալու համար, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ոստիկանության ծառայողների վարքագծի վերաբերյալ այդ պնդումներն, ըստ էության, կարող են հանդիսանալ փաստաբանների՝ օրենքով երաշխավորված գործունեությանը միջամտելը կամ փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածով սահմանված է քրեական պատասխանատվություն:

Հայցվորի՝ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքների խախտման վերաբերյալ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված իրավունքների ենթադրյալ խախտումներն ուղղակիորեն բխում են անձին ազատությունից անհիմն կերպով զրկելու մասին հայցվորի պնդումներին գնահատական տալուց, հետևաբար դրանք առանձին չեն կարող քննության առարկա դառնալ սույն գործի շրջանակներում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031