Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ կյանք են տալիս, իսկ մենք՝ ամիսը 1000 դրամ»». Պարգեւ սրբազանը՝ «1000 դրամ»-ների օրենքի մասին (Տեսանյութ)

Մարտ 10,2018 16:22

«Կարծում եմ, եթե յուրաքանչյուրս ամիսը մեկ անգամ 1000 դրամ տանք, դա մեր նվիրական ու սուրբ պարտականությունը կլինի»,-«Գեւորգյան մարտարվեստի դպրոցում» այսօր ռազմամարտական ուսուցման ծրագրի մեկնարկին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակի համար կազմակերպվող դրամահավաքներին եւ այսպես կոչված «1000 դրամ»-ների օրենքին՝ ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Այդ գումարները մեծ գումար չեն, որպեսզի խնամենք մեր զոհվածների եւ հաշմանդամների ընտանիքներին: Դա նվազագույն բանն է, որ կարող ենք նրանց համար անել: Մարդիկ կյանք են տալիս, իսկ մենք՝ ամիսը 1000 դրամ»:

Պարգեւ սրբազանի խոսքով՝ անհարմար է, երբ պատերազմի մեջ գտնվող հասարակությունում 1000 դրամ տալու մասին են անընդհատ խոսում եւ շահարկում հարցը. «Նման խոսակցությունները նախաձեռնողները մեր հակառակորդներն են ու թշնամիները: Չի կարելի քննադատել նման սուրբ նախաձեռնությունները: Հակառակը, ավելին պետք է անենք բանակի համար»: Սրբազան հայրը պնդեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը սուրբ նախաձեռնություն է համարում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031