«Ժողովուրդը, բանակը՝ իշխանության հետ միասին, մեր անվտանգության երաշխավորն են»,-«Գեւորգյան մարտարվեստի դպրոցում» այսօր ռազմամարտական ուսուցման ծրագրի մեկնարկին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե «Սերժ Սարգսյա՞նն է մեր անվտանգության երաշխավորը, ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Սերժ Սարգսյանը մեծագույն փորձառություն ունեցող մարդ է, որն արցախյան շարժման առաջին իսկ օրից մինչեւ հիմա գտնվում է կարեւորագույն պաշտոններում: Իրենից լավ ոչ մեկ տեղյակ չէ ռազմական դրության, բանակի վիճակի մասին»,-համոզմունք հայտնեց սրբազան հայրը:
Նա շեշտեց՝ Արցախյան հակամարտության բանակցությունները եւս Սերժ Սարգսյանի միջոցով են տեղի ունենում. «Իրենից լավ մասնագետ չկա այդ հարցում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Սրբազա՜ն, չէի՞ր կարող լռել, ինչպես համրացար Լևոն Հայրապետյանի հարցում։ Այս արտահայտությամբ Սրբազանի կոչումից իջար վեհափառին հավասարվեցիր։ Եվ սա իմ 2-րդ հիասթափությունն է, սկսած 25 և ավել տարիների քո երկրպագուն լինելուց ի վեր ։