Այսօր՝ 2018 թվականի մարտի 10-ին, «Ընդվզի՛ր» գրությամբ պաստառով «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ եղան Եղեգնաձոր քաղաքում:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հորդորում էր Եղեգնաձորցիներին միանալ համահայկական ընդվզմանը «Եղեգնաձոր ոտքի՛» «Եղեգնաձոր պատրաստվիր ընդվզման», «Եղեգնաձոր ընդվզի՛ր» կոչերով:
Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանի առջև դրված խնդիրը՝ վարչապետության անցնելը, կարող ենք խափանել, եթե դուրս գանք և հեղեղենք Հայաստանի փողոցները և ընդվզենք:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն