Յուրաքանչյուր եղանակային փոփոխություն նոր կաթուցաձեւ եւ նոր կենսաձեւ է պահանջում, սա էլ որոշ մարդանց մոտ հոգեբանական խնդիրներ է առաջացնում:
Այսօր «Զարկերակ» ակումբում հոգեբան Լիլիթ Խաչատրյանն ասաց, որ գարնան սկիզբը շատերի համար կարող է առանձնանալ սթրեսով եւ դեպրեսիաներով:
Այսինքն՝ ձմռանից հետո գարնանը հարմարվելը, նոր ծրագրեր կազմելը, նոր գործողություններ նախաձեռնելն արդեն իսկ սթրես է:
«Սթրեսը ֆիզիոլոգիական որոշակի փոփոխությանը հարմարվելն է: Գարնանը սթրես են ունենում ավելի շատ պասիվ մարդիկ»:
Ընդհանրապես, սթրեսը հնարավոր է հաղթահարել, եթե անձը, ինչպես հոգեբանն ասաց, իր մեջ զարգացնի դրականը եւ խնդիրները դիտարկի մտածելով՝ լավագույնը սա էր. «Մտածել, որ ցանկացած խնդիր մեր զարգացմանը տանող նախապայման է: Բացի այս, պետք է հասկանալ, որ այն, ինչ կատարվում է մեր շուրջ, կատարվում է ճիշտ տեղին եւ ճիշտ ժամանակին»:
Հոգեբանն ասաց, որ պետք չէ հիասթափվել, եթե մի բան չի ստացվել. «Օրվա վերջում ցուցակ կազմեք եւ ֆիքսեք դրական ապրումներն ու ձեռքբերումները: Փոխեք շրջապատը, անընդհատ նոր մարդկանց հետ ծանոթացեք, դրական ընկերներ ձեռք բերեք, որքան շատ ենք շփվում դրական մարդկանց հետ, այնքան մեր ներսն էլ է դառնում դրական»:
Հոգեբանը սթրեսը հաղթահարելու միջոց առաջարկեց՝ ակտիվ շփվեք շրջապատի, բնության հետ, խուսափեք բացասական մտքերից, հաճելի գնումներ կատարեք, ֆիթնես ակումբներ եւ գեղեցկության սրահներ այցելեք:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ