Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտաբան. «Պահքն անընդունելի է սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց համար» (Տեսանյութ)

Մարտ 10,2018 13:46

«Գարնանը սիրտ-անոթային հիվանդությունների սրացում է լինում, այս հիվանդություններով հիվանդների՝ բժիշկներին դիմելությունն ավելանում է 30-40 %-ով»,-այսօր «Զարկերակ» ակումբում ասաց սրտաբան Մարինա Օրդյանը: Նրա ներկայացմամբ՝ պահք պահելը սիրտ-անոթային եւ այլ խրոնիկ հիվանդություններով մարդկանց անթույլատրելի է. «Որովհետեւ առանց այն էլ մեր սնունդը այս սեզոնին շատ սահմանափակ է: Նույնիսկ եթե մենք օգտագործում ենք միրգ-բանջարեղեն, դրանցում չկան այն քանակությամբ միկրոէլեմենտներն ու վիտամիները, որոնք բավարարում են մեր օրգանիզմի պահանջներին: Բացի այս էլ, սահմանափակելով որոշ օգտակար ուտելիքները, բերում է նրան, որ օրգանիզմն ավելի է թուլանում եւ սրտանոթային հիվանդություններն ավելանում են»:

Բժշկի խոսքերով՝ եղանակային 25 գործոներ կան, որոնք ազդում են սրտանոթային հիվանդությունների վրա: Օրինակ՝ երեկ անձրեւ ու մռայլ եղանակ էր, իսկ այսօր՝ արեւ, սա կարծես դրական բան է, սակայն սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց համար այնքան էլ դրական երեւույթ չէ. «Հիվանդ մարդու անոթները չեն կարողանում կարգավորել սրտի աշխատանքը, այդ սպազմն ու լայնացումը, որը պետք է լինի բավարար քանակով, հիվանդների մոտ հնարավոր չէ: Իսկ սա բերում է զարկերակային ճնշման բարձրացման, սա էլ հանգեցնում է ինսուլտների, ինֆարկտների»:

Օրդյանը հորդորեց այս տիպի հիվանդներին դիմել բժշկի, որպեսզի նորից հետազոտվեն, իրենց դեղաչափերը վերանայեն, եւ պետք է դուրս գրվեն այն դեղերը, որոնք այս սեզոնին են պարտադիր:  Եվ այս հիվանդների բուժումը մշտական է, ոչ թե մի քանի կուրս ընդունեն ու վերջ:

Ըստ բժշկի՝ նշված հիվանդություններով տառապող տղամարդիկ ավելի խոցելի են 40-45 տարեկանից հետո, իսկ կանայք՝ 50 տարեկանից հետո:

Բժիշկը խորհուրդ տվեց օրգանիզմի դիմադրողականությունը վերականգնելու համար  շատ միրգ-բանջարեղեն օգտագործել, ճարպոտ սնունդ քիչ ուտել, բացառել ծխելը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031