Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողություն Լեւոն Արոնյանին՝ այսօր Բեռլինում մեկնարկող հավակնորդների մրցաշարում

Մարտ 10,2018 13:25

Նոյեմբորին շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը կրկին պետք է փորձի պաշտպանել շախմատային թագը:

Ո՞վ կլինի նրա մրցակիցը, պարզ կդառնա երեք շաբաթից, երբ այսօր Բեռլինում մեկնարկող հավակնորդների մրցաշարը հատի եզրագիծը: Մրցաշարը հավաքել է գրեթե հավասար հնարավորություն ունեցող ութ գրոսմայստերների, որոնցից յուրաքանչյուրը կարող է նվաճել ուղեգիրը: Այդուհանդերձ, առաջատար փորձագետների եւ բուքմեյքերների մեծ մասը մի փոքր ավելի է գնահատում Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանի հնարավորությունները:

Շախմատիստները շրջանաձեւ մրցակարգով միմյանց հանդիպելու են երկու անգամ, եւ կհաղթի նա, ով ամենաշատ միավորները կվաստակի 14 տուրերում: Հաղթողի անունը կհայտարարվի մարտի 27-ին կամ 28-ին, ակխված այն բանից, թե թայ-բրեյքի անհրաժեշտություն կլինի՞ արդյոք:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 420 հազար եվրո է, իսկ հաղթողը կազմակերպիչներից կստանա լրացուցիչ 95 հազար եվրո:

Հավակնորդների մրցաշարի կանոնակարգում նուրբ եւ շատ կարեւոր կետ կա. նույն երկրի ներկայացուցիչները երկու շրջանների առաջին տուրերում խաղալու են իրար հետ: Դա նրա համար է, որպեսզի հայրենակիցները մրցաշարի վերջի վճռորոշ տուրերում չկարողանան պայմանավորվել եւ միմյանց օգնել: Խոսքն այս պարագայում ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինի, Վլադիմիր Կրամնիկի, Ալեքսանդր Գրիշչուկի եւ ամերիկացիներ Ուեսլի Սոի, Ֆաբիանո Կարուանայի մասին է:

Այսօր առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Մյուս զույգերն են. Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ, Սերգեյ Կարյակին Շախրիյար Մամեդյարով, Ֆաբիանո Կարուանա-Ուեսլի Սո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031