Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած դեղատոմս իր ետեւից բերելու է շղթայական գործողություններ. «Հրապարակ»

Մարտ 10,2018 11:36

Բոլորովին զարմանալի չէ, որ դեղերի հետ կապված առողջապահության նախարարության վերջին նորամուծություններն այսքան շատ հակառակորդներ ունեցան, եւ դրա հետ կապված աղմուկն էլ ոչ մի կերպ չի լռում։ Ժամանակին նույնքան ծանր եղավ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը, որը լրացուցիչ բեռ էր ավելացնում շարքային վարորդների ուսերին։ Բայց այսօր հանրությունը, մեծ հաշվով, համաձայն է, որ դա ճիշտ, օգտակար քայլ էր, որ բազում խնդիրների լուծման հնարավորություն ընձեռեց մեզ։ Ինչ վերաբերում է դեղերը դեղատոմսերով վաճառելուն, ապա դա հայկական նոուհաու չէ՝ ողջ աշխարհում է այդպես։ Մարդը չպետք է զբաղվի ինքնաբուժությամբ, եւ դեղերի վաճառքը պետք է կառավարելի լինի։ Բայց ամբողջ հարցն այն է, որ սրանից բխող այլ հետեւանքներ կան, որոնք բարդացնելու են շարքային քաղաքացիների կյանքը եւ ավելացնելու նրանց ուսերին ընկած ֆինանսական բեռը։

Ցանկացած դեղատոմս իր ետեւից բերելու է շղթայական գործողություններ՝ գրագետ ու անգրագետ բժշկի մոտ վճարովի խորհրդատվություն, բարեխիղճ ու անբարեխիղճ լաբորատորիաներում ստուգումներ, որոնց մի մասն արդարացված է լինելու, մյուս մասը՝ ոչ։ Ժամանակի ավելորդ կորուստ։ Այլ չարաշահումներ, որոնց միայն մի մասն է այսօր նկատելի։ Այս ռիսկերը պետք է նվազագույնի հասցնել։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031