Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանին դեմ էին, հիմա նույն մարդիկ հերոսացնում են». Ստեփան Դանիելյան. «Հրապարակ»

Մարտ 10,2018 10:58

Արմեն Սարգսյանի քաղաքացիության, լեգիտիմության խնդիրները հանրային մեծ աղմուկ առաջացրեցին։ Արդյոք Հայաստանի ամենամեծ խնդիրը չի՞ շարունակում մնալ իշխանության լեգիտիմությունը։

«Հայաստանի ամենամեծ խնդիրն, այո, իշխանության լեգիտիմությունն է։ Լեգիտիմ լինելը նշանակում է հանրային վստահություն վայելող։ Շատ կարեւոր է, որ ձեւակերպվեն հանրության պատկերացումները։ Ես այդ պատկերացումները չեմ տեսնում, մեզ մոտ հանրահավաքները եղել են անձի դեմ։ Սկզբում կողմ էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետո դեմ էին, հետո նորից կողմ էին 2008թ․։ Վազգեն Սարգսյանին դեմ էին, հիմա նույն մարդիկ հերոսացնում են։ Այսինքն՝ անձի դեմ պայքարը ոչինչ չի նշանակում, ընդդիմադիր ուժերը պետք է ձեւակերպեն երեւույթները եւ պայքարեն դրանց դեմ՝ առաջարկելով իրենց լուծումները։ Եվ եթե վստահության կառավարություն են ուզում ձեւավորել, ապա այնտեղ չպետք է լինեն անդամներ, որոնք 20-30 տարի այդ նույն կուսակցությունների ղեկավարներն են։ Եվ իրենք էլ ղեկավար են ընտրվել ավտորիտար եղանակներով, երբ մեկը որոշում է, մյուսները ենթարկվում են։ Եվ երբ այդ կուսակցությունները գան իշխանության, նրանք լինելու են երկրորդ, երրորդ, չորրորդ Սերժ Սարգսյաններ։ Այսինքն՝ պետք է վստահել ոչ թե անձերին, այլ երաշխավորված մեխանիզմներին»,- ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031