Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի են ունենալու ՌԴ նախագահի ընտրությունները: Ընտրություններից դեռ 10 օր առաջ Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող տարածքներում քվեարկությունը սկսված է:
Հայաստանում գտնվող ռուսական զորամասերից մեկի հրամանատարը քվեարկությունը սկսելուց առաջ շարել է իր ենթականերին և հայտարարել՝ այսօր մենք ընտրելու ենք նախագահ Պուտինին, և ապա բաժանել քվեաթերթիկները:
Քվեարկությունը եղել է բաց և թափանցիկ, բոլորը ընտրել են գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչի մասին նախապես ազդարարել էր զորամասի հրամանատարը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում