Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ինչպիսի՞ բուժում է հարկավոր կառավարությանը. «Ազգ»

Մարտ 10,2018 10:31

Կառավարության՝ վերջին ամիսների մի շարք նորամուծություններ ինձ հիշեցնում են սովետահայ շրջանի շինարարական ավանդույթները. շենքի դռների ու պատուհանների տեղադրումը կատարվում էր մոտավոր հաշվարկներով, սովորաբար գործի էր դրվում ծանր մուրճը, որ հարվածելով պատուհան կամ դուռ կոչվածի տակը կամ կողքերին խցկված քարի կամ փայտի կտորներին՝ կանգնեցնում էին այն՝ հույսը դնելով շաղախի ու ծեփի հաստ շերտի վրա, որը ծածկում էր, անշուշտ ժամանակավորապես, բոլոր անհարթությունները: Եվ դա էր պատճառը, որ շատերը բնակարանամուտ տոնելուց առաջ երկար-բարակ ու խիստ ծախսալից վերանորոգում- ռեմոնթի էին ենթարկում իրենց հատկացված նո՜ր բնակարանը:

Նորամուծություններ ասելով նկատի ունեմ հարկային օրենսգրքի փոփոխության, ծխախոտի դեմ պայքարի, աջակողմյան ղեկով ավտոմեքենաների եւ ամենավերջին՝ դեղորայքի վաճառքի վերաբերյալ օրինագծերը: Այսօր անդրադառնում եմ այս վերջինին՝ նկատի ունենալով դրա՝ անհամեմատ լայն ընդգրկումը մեր երկրում՝ ծերացող ու ծերացած ազգաբնակչություն, խրոնիկական հիվանդությունների տարածվածություն, ցածր գնողունակություն:

Ինչպես յուրաքանչյուր նոր օրինագիծ, այս մեկի նպատակն էլ բարի է՝ առաջին հայացքով՝ նույնիսկ հանրօգուտ: Ըստ տվյալ օրինագծի գաղափարաբանության՝ դեղորայքի մեծ մասի միայն բժշկի դեղատոմսով վաճառելը ամրապնդում է հիվանդ-բժիշկ կապը, սահման է դնում մեր մեջ արմատավորված ինքնաբուժությանը, կանխում հակաբիոտիկների ու հոգեմետ դեղերի անհարկի օգտագործումն ու չարաշահումը, եւ վերջապես՝ բարձրացնում է մատուցվող ծառայությունների, ընդհուպ՝ առողջապահության որակը Հայաստանում:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031