Արդեն մի քանի շաբաթ է` Երեւանի սրտում` Մաշտոցի պողոտայի վրա, Չարենցի թանգարանի հարեւանությամբ, մի քանի մետրանոց աղբանոց է: Կենտրոնական այս փողոցում իհարկե աղբամաններ կան, բայց, հաշվի առնելով, որ աղբը հայտնվում է այնտեղ, որտեղ դրա համար հարմար տեղ է բացվում, պետք է ենթադրել, որ Երեւանի քաղաքապետարանի քաղաքային տնտեսության համար պատասխանատուները դրանք ճիշտ տեղերում չեն տեղադրում:
Այսինքն` քաղաքը չեն ուսումնասիրում` պարզելու, թե որտեղ են ավելի շատ կուտակումներ լինում, որտեղ կարող է աղբն ավելի շատ լինել, եւ ըստ այդմ էլ՝ դրանք տեղադրել: Կոնկրետ այս հատվածում ավտոմեքենաներն են տրվում վարձույթով, տաքսու կայանատեղի կա, եւ վարորդները, քաղաքացիները հաճախ են այդտեղ հավաքվում: Աղբամանները բացակայում են նաեւ շատ կանգառներում: Լուսանկարներից մեկն էլ «Երեւան մոլ»-ի դիմացի կանգառն է. մոլից դուրս եկող մարդիկ հաճախ են սննդի մնացորդները, սուրճի, հյութի բաժակները նետելու տեղ փնտրում, սակայն այդպես էլ չեն գտնում: Շատերը հենց կանգառասրահն էլ աղբամանի տեղ օգտագործում են:
Լուսանկարները` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
09.03.2018