Մեծ Բրիտանիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Համիդ Բաիդի Նեժադը ժամեր առաջ սոցիալական ցանցերով հայտնել է, որ մի խումբ անձինք հարձակվել են դեսպանության շենքի վրա, իջեցրել են Իրանի դրոշը և բարձրացրել են իրենց կրոնական խմբավորման դրոշը, նրանք զինված են եղել սառը զենքերով. ոստիկանները կալանել են նրանց:
Դեսպանի ասելով՝ նրանք այաթօլլահ Շիրազիի կողմնակիցներից են: Այս կրոնապետն ապրում է Իրաքում և նրա որդին օրեր առաջ կալանվել է Իրանի Ղոմ քաղաքում: Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բահրամ Ղասեմին դեպքի կապակցությամբ բողոքել է Մեծ Բրիտանիայի Թեհրանի դեսպանության:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ