Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՊ-ն ստվերային գործակցության մեջ է ՀՀ հատուկ ծառայությունների և իշխանության հետ». աղմկոտ ելույթ՝ օտարերկրացի փաստաբանների առաջ

Մարտ 09,2018 18:35

«Հայաստանում իրավիճակը չի սրվել այնքան, որքան Ադրբեջանում և Թուրքիայում: Դա պայմանավորված է նրանով, որ փաստաբանների մի խումբը դեռեւս դիմադրություն է ցույց տալիս: Փաստաբանների մի մասը պնդում է, որ ՀՀ Փաստաբանների պալատը վաղուց վերածվել է իշխանության ձեռքին մասնագիտական ազատության դեմ ուղղված գործիքի, ինչը վտանգում է փաստաբանի մասնագիտական ազատությանը»,-Երեւանում այսօր ընթացող հայ եւ Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների փաստաբանների մասնակցությամբ համաժողովում նման աղմկոտ ելույթ ունեցավ փաստաբան Վահե Գրիգորյանը։

Ապա` Գրիգորյանը մեկ այլ խնդիր մատնանշեց՝ պալատի կողմից փաստաբանների հանդեպ կիրառվող կարգապահական վարույթների հարցը: Նրա խոսքով՝ դրանք արդարացիորեն չեն կայացվում. «Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով հանդես եկող փաստաբանների նկատմամբ մշտապես հարուցվում են կարգապահական վարույթներ: Օրինակ՝ Արայիկ Պապիկյանի դեմ գործի վարույթը կարճվել է՝ բայց միայն այն նպատակով, որ այսպիսի միջոցառումների ժամանակ դա որպես օրինակ ներկայացնեն»:

Ապա` Վահե Գրիգորյանը հայտարարեց. «Որոշ գործերով Փաստաբանների պալատը ստվերային գործակցության մեջ է մտնում ՀՀ հատուկ ծառայությունների և իշխանության հետ: Վերջինիս էլ դա բավարար է՝ Փաստաբանների պալատը գրպանում պահելու համար»:

Ըստ Վահե Գրիգորյանի՝ խնդիրներ կան նաեւ ՓՊ խորհրդի նիստերում. «Տպավորություն է, որ որոշումները նախապես են կայացվում: Բացի այդ, մեկ այլ խնդիր էլ կա: ՓՊ անդամների  կողմից փաստաբանների հանդեպ բռնությունները. մինչ օրս ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031