Ցավով տեղեկացանք անցած շաբաթ հայտնի ամերիկահայ բանաստեղծ Դիանա Դեր-Հովհաննիսյանի մահվան մասին:
Որպես հայ մեծանուն բանաստեղծների՝ հատկապես Եղիշե Չարենցի ստեղծագործությունների նվիրյալ թարգմանիչ, նա մշակութային փոխըմբռնման կամուրջներ է կառուցել մեր երկու երկրների միջև:
1994 և 1999 թվականներին Ֆուլբրայթ այցելու-գիտաշխատողների կրթաթոշակային ծրագրի շրջանակներում նա նաև ամերիկյան պոեզիայի նկատմամբ իր սերն է փոխանցել Երևանի պետական համալսարանի ուսանողներին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանություն