Դեռ 70-ական թվականներին Ուխտասարից Երևան տեղափոխված ավելի քան 4 հազարամյա պատմություն ունեցող բացառիկ քարապատկերներն այսօր վտանգի առջև են հայտնվել: Պատմաբան Կարեն Թոխաթյանը ահազանգում է, որ ոչ միայն անտեսված է Նոր Նորքի «Տիգրան Մեծ» զբոսայգում գտնվող այս հուշարձանների պատմամշակութային արժեքը, այլ նույնիսկ կարող է ֆիզիկական ոչնչացում սպառնալ;
«2000-ին սկսեցին տեղադրել այս կրպակաշարի մի մասը՝ հավանաբար ժայռապատկերները տեղաշարժել են, 2004-ին ևս ընկերս հայտնեց որ ևս աշխատանքներ են տարվում։ Եկա նկարեցի, տեսա, որ քարերից մեկը տեղում չէր…Երևում են էլեկտրական շաղափով նացված երեք անց՝քարը ճեղքելու նպատակով թե ինչ…Կան կոտրված քարեր։ Ինչի՞ են կոտրել քարը՝ անկախ նրանից պատկերակիր է թե ոչ։ Որովհետև ցուցանակ չկա։ Էլ չեմ ասում տարածքի աղտոտում… Սա հեգնանք է առաջացնում քաղաքակիրթ զբոսաշրջիկների մոտ և սա կարող են համարել վայրագություն», -նշում է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում