Շքերթում Հայաստանի դրոշակակիրը մեր միակ ներկայացուցիչն էր՝ դահուկորդ Ստասիկ Նազարյանը:
Հարավային Կորեայում այսօր կայացավ ձմեռային պարալիմպիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Հայաստանի պատվիրակության կազմում Հայոց Եռագույնը ստադիոնով տարավ դահուկորդ Ստասիկ Նազարյանը:
ՄՕԿ-ի հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պարալիմպիկ խաղերը մասնակիցների թվաքանակով ռեկորդային է՝ 48 երկրի 567 մասնակից: Միեւնույն ժամանակ տեղեկացվում է, որ Վրաստանը, Հյուսիսային Կորեան եւ Տաջիկստանը առաջին անգամ են հանդես գալիս ձմեռային պարալիմպիկ խաղերում:
Ռուսաստանը պարալիմպիկ խաղերին մասնակցում է չեզոք դրոշի ներքո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ