Հայաստանի «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի մի խումբ երիտասարդ դիզայներներ՝ «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ի հետ համատեղ ստեղծել են «Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբ» ծրագիրը՝ «ԵՄ-ն հանուն բիզնեսի» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի աջակցությամբ:
Ակումբը կծառայի որպես նորաձևության և դիզայնի ոլորտի զարգացման հարթակ՝ նոր հնարավորությունների և գործիքների ներմուծման, ինչպես նաև թիրախային խմբերի, մասնավորապես, նորաձևության դիզայներների, ստարտափերի և ոլորտում գործող ձեռնարկատերերի կարողությունների բարելավման միջոցով: Ակումբը նաև բաց կլինի այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են մուտք գործել և զարգացնել նորաձևության ու դիզայնի ոլորտները:
Մի շարք միջոցառումներ արդեն իսկ մշակվել են և կիրականացվեն այս մեկամյա ծրագրի ընթացքում:
“EU NEIGHBOURS east”