Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակումբային երեկոների մասին սխալ կարծիք կա ձեւավորված հասարակության մեջ». DJ Arni Rock

Մարտ 09,2018 16:06

«Չենք կարող ասել, որ գիշերային կյանքը Հայաստանում գերզարգացած է: Միայն Երեւանում մեկ-երկու ակումբ ունենք, որ հենց որպես գիշերային ակումբ են աշխատում, բայց չենք կարող ասել, որ ակումբային երեկոները լեփ-լեցուն են, կամ որ 24-ժամյա հավաքույթներ ենք ունենում»,- այսօր՝ DJ-ների միջազգային օրվա առիթով կազմակերպված ասուլիսում ասաց DJ Guevo-ն:

Ըստ նրա՝ ակումբային կյանքը դանդաղ, բայց մեր երկրում էլ է զարգանում: «Դիջեյները մեզ մոտ լավ են վարձատրվում, բայց նրանց համար խնդիրն այն է, որ էլեկտրոնային երաժշտությունը չի զարգանում Հայաստանում, պահանջարկ չկա: Դիջեյները դա կապում են պետության անտարբերության եւ հայ ազգի մենթալիտետի հետ…Վրաստանում, օրինակ, պետության կողմից ամբողջությամբ օգնություն է հատկացվում, մեծ փառատոներ են կազմակերպվում, որոնց մենք տարիներ շարունակ ներկա ենք եղել եւ կարող ենք ասել, որ ահռելի թվով տուրիստներ կան, կարողանում են թիվ մեկ DJ-ների հրավիրել: Եթե պետական աջակցություն լինի, խոսքը միայն ճանապարհ փակելու մասին չէ, այլ ֆինանսական աջակցության, ապա մենք էլ կկարողանանք նման փառատոներ անցկացնել»:

DJ Arni Rock-ն էլ նկատեց, որ լավ կլիներ, եթե մշակույթի նախարարությունը ոչ միայն զբաղվեր ցածրորակ երաժշտությունն արգելելով, այլեւ աջակցեր նաեւ այն երիտասարդներին, որոնք ակումբային եւ էլեկտրոնային երաժշտությունն են քարոզում. «Իհարկե, կարեւոր դեր ունի նաեւ պահպանողականությունը, քանի որ ակումբային երեկոների մասին սխալ կարծիք կա ձեւավորված հասարակության մեջ»:

Հիշեցնենք, որ աշխարհում DJ-ների միջազգային օրը սկսել են տոնել 2002 թվականից, իսկ Հայաստանում միայն վերջին 3-4 տարին է նշվում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

DJ Arni Rock-ի լուսանկարը` beatport.com -ից

DJ Guevo -ի լուսանկարը` tomsarkgh.am -ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Դեռ մեկ կլուբները այն չեն, դառնում է որսատեղի…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031