Վլադիկավկազի քաղաքային պոլիգոնում ոչնչացվել է մի քանի տոննա անօրինական մթերք, որը փորձել են Ռուսաստան ներմուծել Հայաստանի տարածքից: Մասնավորապես, ոչնչացվել է 245 կգ սմբուկ, ավելի քան 1200 կգ պղպեղ և մոտ 5 կգ լոլիկ:
Արգելված մթերքի ներմուծումը կասեցվել է Վերին Լարս անցակետում:
Նշվում է, որ տեղափոխվող ապրանքի վրա չի եղել Մաքսային միության միասնական սանիտարական պահանջներին համապատասխանող մակնշում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
1450 կգ-ն համարւում է “несколько тонн” 🙂 Կարող էին աւելի հնչեղ գրել՝ 1.45 միլիարդ (միլիգրամ) ապրանք:
Հարգելի պրն Լազարյան, կարող եք համոզվել, որ սկզբնաղբյուրի նշած թվերն են՝ ինչպես ընդհանրապես ոչնչացված սննդամթերքի, այնպես էլ Հայաստանից ներմուծվածի վերաբերյալ:
Տիկին Իսրայէլեան, ես արդէն ռուսերէն լաւ չեմ խօսում, բայց լոլիկը ոնց-որ 5 տոննա է: Մի տոպրակ լոլիկը (5կգ) հազիւ թէ ոչնչացնէին: