Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Սպարտակ Կոստանյանը պատմել է կազմակերպությունը լքելու իր շարժառիթների մասին և ներկայացրել Հայաստանի զարգացման իր տեսլականը:
Դիվանագետի խոսքերով, Արա Աբրահամյանի ստեղծած Համաշխարհային հայերի կոնգրեսը ֆիկցիա է:
Կոստանյանը կոշտ քննադատության է ենթարկել նաև Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը: «Երբ իշխանության մեջ քրեական հեղինակություններ են, նրանք պատգամավոր կամ մարզպետ են դառնում, ողբերգություն է»,- ասում է Կոստանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի հաղորդագրություն