Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը:
Հանդիպմանը քննարկվել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Իզորիան ընդգծել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև եռակողմ ռազմական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային կայունությանը:
Ալիևն իր հերթին նշել է, որ իրենք մեծ նշանակություն են տալիս Թբիլիսիի մասնակցությամբ գլոբալ և տարածաշրջանային նախագծերին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ