Մարտի 9-ին, ժամը 10։32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում քամուց վնասվել են 2 տան տանիքներ։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է որ քամուց մասամբ վնասվել են Լճավան գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը և թիթեղյա ծածկը (մոտ 40 քմ), կից օժանդակ շինության տանիքի ազբոշիֆերից ծածկը (մոտ 10 քմ) և մեկ այլ տան տանիքի փայտյա կառուցատարրերը և ազբոշիֆերներից ծածկը (մոտ 30 քմ):
***
Մարտի 9-ին, ժամը 11:18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևանյան խճուղու սկզբնամասի հարակից լանջից:
Փրկարարները մաքրել են ավտոճանապարհը քարաբեկորներից (մոտ 0.5 խմ):
ԱԻՆ հաղորդագրություն