«Հորդորում եմ գոնե որոշակի ժամանակահատվածում հրաժարվել այն ապրանքներից, որոնք հայտնվել էին ռիսկային գոտում՝ մինչեւ համապատասխան վերահսկողությունը կարձանագրի հակառակ պատկերը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս թթվասերի եւ կաթի շուկաներում հայտնաբերված խախտումներին, սպառողներին նման կոչ հղեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
Հիշեցնենք՝ Hetq.am-ի նախաձեռնած լաբորատոր փորձաքննությունների արդյունքում վտանգավոր թթվասեր էր հայտնաբերվել, իսկ արդեն օրերս կատարված փորձաքննություններով՝ նաեւ կաթ:
«Տնտեսվարողներն էլ են գիտակցում, թե իրականում ինչ է կատարվել: Բնականաբար, նրանցից ոչ մեկը չի նայի սպառողի աչքերին ու ասի՝ «այո, ես վատ արտադրանք եմ տվել»: Արտադրողը շատ լավ գիտի, թե որ օրն է իր հոսքագծերն ախտահանել, իսկ որ օրը՝ ոչ»,-նկատեց Բաբկեն Պիպոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ