Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում ճեմուղի է անվանակոչվել հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Զապէլ Եսայեանի անունով

Մարտ 09,2018 12:19

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մարտի 8-ին՝ կանանց իրավունքների համար պայքարի օրվա կապակցությամբ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ քաղաքի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատույթում գտնվող ճեմուղին անվանակոչեց հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Զապէլ Եսայեանի անունով: Ճեմուղին ձգվում է Մենիլմոնտան բուլվարի կենտրոնական հատվածով:

1878թ. փետրվարի 4-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում ծնված Զապէլ Եսայեանը (ծնվ. Հովհաննիսեան) սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում: Իր «Ավերակներուն մեջ» (1911թ.) աշխատությունում Զապէլ Եսայեանը վավերագրել է Ադանայում 1909թ.-ին տեղի ունեցած հայերի ջարդերը, որոնց ընթացքում ավերվել են քաղաքի հայկական թաղամասերը, սպանվել է ավելի քան 30.000 հայ:

Զապէլ Եսայեանը ճամփորդել է Եվրոպայով՝ բարձրաձայնելով հայերի ջարդերի մասին, նվիրվել երիտասարդ աղջիկների կրթության և ցեղասպանությունից որբացած երեխաների փրկության առաքելությանը: 1933թ.-ին նա մշտական բնակության է հաստատում Երևանում, որտեղ ղեկավարում է Պետական համալսարանի Արևմտյան գրականության բաժինը: Զոհ գնալով ստալինյան բռնություններին՝ Զապէլը ձերբակալվում է 1937թ.-ին և անհետանում 1943 թվականին:

Ճեմուղու բացմանը ներկա էին՝
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն
Միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի հարցերով փոխքաղաքապետ Պատրիկ Կլագմանը
Ֆրանսիայում ՀՀ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը
Փարիզի 20-րդ շրջանի ղեկավար Ֆրեդրիք Կալանդրան
Փարիզի 11-րդ շրջանի ղեկավար Ֆրանսուա Վուլինը

Արսինե ԽԱՆՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031