Եվրոպա Լիգային 1/8 եզրափակչի առաջին խաղում մրցակցի դաշտում 2:0 «Միլանին» հաղթելուց հետո Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լրագրողներին ասել է. «Մենք սրան էլ ձգտում էինք: Մենք խաղը հաղթեցինք, սակայն դեռ հաջորդ փուլ չենք անցել: Այս հաղթանակը կօգնի թիմին վստահության առումով: Չէ՞ որ մենք երեք պարտություն ենք կրել վեց օրվա ընթացքում: Երբ կենտրոնանում ես բացասականի վրա, արագ մոռանում ես, թե ինչ մակարդակ ունես: Կյանքում ոչինչ հավերժ չի լինում: Մենք ցանկանում էինք ցուցադրել, որ հոգեբանական ներուժ ունենք: Մարդիկ մոռանում են, որ Անգլիայի գավաթի եզրափակիչ մտնելու համար պետք է որոշակի մակարդակ ունենաս»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ