Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակում հավաքի, ասենք, ընդամենը մի 2-3 հազար մարդ, հետո ասի՝ «դե ես ի՞նչ անեմ, որ ժողովուրդը չի պայքարում» ու գնա տուն. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 09,2018 12:06

«Ելքի» (կամ միայն «Քաղաքացիական պայմանագրի») դիրքորոշումը մի կողմ թողնենք եւ հարցին նայենք իշխանությունների տեսանկյունից։ Սերժ Սարգսյանն ակնհայտ կեղծիքներով փոխել է Սահմանադրությունը՝ նախապես հրապարակավ հայտարարելով, որ վարչապետի պաշտոնին չի հավակնելու, հետո ակնհայտ կեղծիքներով խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է ստացել, հիմա էլ մտադիր է դրժել խոստումն ու երրորդ անգամ անընդմեջ ստանձնել պետության միանձնյա ղեկավարի պաշտոնը (ձևակերպումներն էական չեն)։ Հասկանալի է, որ ինչ «կռուտիտներ» էլ հորինեն նրա թիմակիցները՝ հասարակության մեջ դժգոհության վիթխարի ալիք կա, եւ այդ հարցը պետք է ինչ-որ ձեւով լուծել։

Բայց ինչպե՞ս։ Ցանկացած շատից-քչից գրագետ քաղտեխնոլոգ կառաջարկի ամենապարզ լուծումը՝ պետք է ցույց տալ, որ իրականում դժգոհության ալիքն այնքան էլ մեծ չէ, եւ դա պետք է ցույց տալ հրապարակայնորեն՝ այնպես, որ բոլորը տեսնեն։ Իդեալական տարբերակը հետեւյալն է՝ իշխանությունները պիտի ամեն ինչ անեն, որ որեւէ քաղաքական ուժ բողոքի շարժում սկսի, հրապարակում հավաքի, ասենք, ընդամենը մի 2-3 հազար մարդ, հետո ասի՝ «դե ես ի՞նչ անեմ, որ ժողովուրդը չի պայքարում» ու գնա տուն։ Մնացածն արդեն իշխանությունների անելիքն է։ Հետո նրանք ցանկացած պահի կհիշեն այդ ձախողված շարժումը, անհրաժեշտության դեպքում կադրեր կցուցադրեն սակավամարդ հանրահավաքներից եւ այդ ամենը կներկայացնեն որպես անհերքելի ապացույց՝ «տեսեք, 3 միլիոնանոց Հայաստանում ընդամենը 3 հազար մարդ է դեմ արտահայտվում Սերժ Սարգսյանի վարչապետությանը»։

Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031