Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանը չի հետևի Ռուսաստանի և Ադրբեջանի ընտրություններին

Մարտ 09,2018 11:44

Եվրախորհրդարանի պաշտոնյաները չեն հետևի առաջիկայում Ռուսաստանում և Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրությունը:

Ռուսաստանում ընտրությունները նախատեսված են մարտի 18-ին, իսկ Ադրբեջանում՝ ապրիլի 11-ին:

«Եվրոպական խորհրդարանը չի հետևի ընտրական գործընթացներին, և, հետևաբար, չի մեկնաբանի դրանք ու ավելի ուշ հայտարարված արդյունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում է, որ Եվրախորհրդարանի անդամներից ոչ մեկ պաշտոնապես մանդատ չի ստացել՝ դառնալու դիտորդ կառույցի անունից, հետևաբար ցանկացած նման նախաձեռնություն եվրապատգամավորներից որևէ մեկի կողմից կլինի բացառապես մասնավոր:

Եվրախորհրդարանից նաև հայտնել են, որ իրենց լիագումար նիստում պատրաստվում են ուսումնասիրել ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունների մասին զեկույցը: Հենց այդ փաստաթղթում էլ կներկայացվի Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումն Ադրբեջանի ընտրությունների թեմային:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031