Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. «Այնքան են ձգձգելու, մինչեւ վաղեմության ժամկետը լրանա». «Հայկական ժամանակ»

Մարտ 09,2018 11:40

Գործով «առանցքային» մեղադրյալ, փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ մեր զրույցում ասաց՝ թե ինչ փուլում է նախաքննությունը, չգիտի. «Քանի որ որոշ մարդիկ խոսք են տվել Զոհրաբյանին, որ հրոսակախմբին պատասխանատվության չեն ենթարկելու, սակայն իրավական ձեւը չեն գտնում դա չանելու, պարզապես ձգձգում են նախաքննությունը։ Նաեւ ինձ եւ Արմեն Սողոմոնյանին մեղադրանք առաջադրելը եւ մինչ օրս մեղադրյալ լինելն էլ դրա մասին է վկայում։ Ցանկանում են ստիպել, որ մենք հրաժարվենք բողոքից, ինչը ասում ենք, որ չի լինելու: Այնքան են ձգձգելու, մինչեւ վաղեմության ժամկետը լրանա»,- նշեց Աթանեսյանը։

Մեր հարցին, թե ովքե՞ր են ստիպել, Աթանեսյանն ասաց, որ չի կարող անուններ տալ։ «Ստիպել բառը ես օգտագործեցի, հաշտության բազմաթիվ խնդրանքներ եմ ստացել ամենաբարձր ատյաններից, տարբեր տեղերից, ինչին ես հստակ պատասխանել եմ, որ սա շարքային գործ չէ կռվի վերաբերյալ, սա այլ գործ է եւ հանգուցալուծումն էլ պետք է լինի այդ մակարդակում, կլինի դա դատական, թե ոչ դատական կարգով։ Ամեն դեպքում պետք է լինի օրենքի շրջանակներում եւ իմ գլխավոր նպատակին ես ամեն դեպքում պետք է հասնեմ»։ Հարցին, թե վաղեմության ժամկետը ե՞րբ է լրանում, ասաց՝ 2 տարի հետո։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031