Լրահոս
Օրվա լրահոսը

CPJ-ն՝ Թուրքիայում 22 լրագրողների կալանքի մասին. «Անպատվություն է Թուրքիայի արդարադատության համակարգի նկատմամբ»

Մարտ 09,2018 11:23

Լրագրողների  պաշտպանության կոմիտեն (CPJ) դատապարտել է մարտի 8-ին թուրքական դատարանի վճիռը 22 լրագրողներին կալանավորելու վերաբերյալ և կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց:

«Ստամբուլում այսօր առնվազն 22 լրագրողների կալանքը հակապետական գործողությունների մեղադրանքներով անպատվություն է Թուրքիայի արդարադատության համակարգի նկատմամբ, և մենք կոչ ենք անում իշխանություններին հանել մեղադրանքները,- ասել է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի»՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող Նինա Օգնիանովան:- Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեցնեն լրագրությունը հավասարեցնել ահաբեկչությանը և ազատ արձակեն իրենց աշխատանքը կատարելու համար բանտ ուղարկված մամուլի աշխատակիցներին»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031