Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Լեւոն Արոնյանին

Մարտ 09,2018 14:00

Մարտի 10-ին Բեռլինում մեկնարկում է շախմատի հավակնորդների մրցաշարը, որի հաղթողը նոյեմբերի 9-ից 28-ը Լոնդոնում թագի համար կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն՝ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Հավակնորդների մրցաշարի մասնակիցները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում ունեն հետեւյալ դասավորությունը:

Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2808, Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)՝ 2800, Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2799, Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2794, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2784, Դին Լիժեն (Չինաստան)՝ 2769, Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ)՝ 2767, Սերգեյ Կարյակին (ՌԴ)՝ 2763:

Իրենք՝ հավակնորդները, իրենց հրապարակային ելույթներում չափազանց հարգանքով են արտահայտվում ապագա մրցակիցների մասին եւ նշում են, որ բոլորն էլ հաղթելու հավասար հնարավորություն ունեն ու ամեն բան կորոշվի խաղատախտակների առջեւ:

Այդուհանդերձ, վիճակագիրները սեփական հաշվարկներն ու կանխատեսումներն են անում: Մասնավորապես, Եվրոպայի, այդ թվում՝ Ռուսաստանի, մի քանի հեղինակավոր բուքմեյքերական գրասենյակներ («Մարաֆոն», «Bwin», «888»), այնուամենայնիվ, նախապատվությունը տալիս են հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանին, որը վերջին շրջանում փայլուն հաղթանակներ է տարել մի շարք գերհզոր մրցաշարերում եւ որ ամենակարեւորն է՝ կայուն խաղ է ցուցադրում:

Մարտի 10-ին կայանալիք առաջին տուրում միմյանց հետ կխաղան՝ Լեւոն Արոնյան-Դին Լիժեն, Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ, Սերգեյ Կարյակին-Շահրիյար Մամեդյարով, Ֆաբիանո Կարուանա-Ուեսլի Սո (ԱՄՆ):

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

08.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031