Լրահոս
Օրվա լրահոսը

Յուլիա Վոդոպյանովայի համար պատանեկան օլիմպիական խաղերի նախապատրաստությունն սկսվել է

Մարտ 09,2018 13:30

Հայաստանը ներկայացնող գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան Մոսկվայում փետրվարին կայացած վարկանիշային մրցաշարում վեցերորդ հորիզոնականը զբաղեցնելուց եւ 2018 թվականի Բուենոս Այրեսի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուց հետո, ճանաչված մարզիչ Նատալյա Տիշինայի գլխավորությամբ շարունակում է մարզումները Նիժնի Նովգորոդում:

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը պատմել է մարզուհու՝ պատանեկան օլիմպիական խաղերի նախապատրաստության ծրագրերի մասին.

«Մինչեւ Բուենոս Այրես Յուլյային մի շարք երիտասարդական մրցաշարեր են սպասվում, որոնցից առաջինը կլինի Սոֆիայում (մարտի 26-29-ը): Մայիսի վերջին Իսպանիայի Գվադալահարա քաղաքում նա կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այնուհետեւ մի փոքր դադար կհայտարարվի, որից հետո Վոդոպյանովան կժամանի Հայաստան՝ մասնակցելու հանրապետության առաջնությանը, որն ամենայն հավանականությամբ, կկայանա հունիս ամսին: Ավելի ուշ նախատեսում ենք Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք եւ միջազգային մրցաշար անցկացնել: Բուենոս Այրեսից առաջ Յուլյայի վերջին մեկնարկը լինելու է սեպտեմբերին Տաշքենդում կայանալիք միջազգային մրցաշարը: Սոֆիայի եւ Տաշքենդի երիտասարդական մրցաշարերը կանցկացվեն մեծահասակների աշխարհի Գավաթի խաղարկության փուլերին զուգահեռ, որտեղ Հայաստանը կներկայացնի նաեւ Յասմինա Աղագուլյանը»,- ասել է Գայանե Ներսիսյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

08.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031