Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի հետազոտողները, այդ թվում՝ արդյունաբերության և փոքր ու միջին ձեռներեցության (ՓՄՁ-ներ) ոլորտներից, հրավիրվում են դիմելու ԵՄ դրամաշնորհներին՝ լայնածավալ միջնորդական միջոցառումներին և համանման գործողություններին մասնակցելու նպատակով, որոնք վերաբերում են ԵՄ-ի հետազոտության և նորարարության «Հորիզոն 2020» ծրագրին:
Դրամաշնորհային ծրագրի նպատակն է ընդլայնել գիտական կապերը ԵՄ անդամ և ԱլԳ-ին չառնչվող պետությունների ու ԱլԳ երկրների միջև, ինչպես նաև ավելացնել ԱլԳ երկրներից մասնակիցների թիվը «Հորիզոն 2020» ծրագրին ներկայացված նախագծային առաջարկներում:
Ծրագիրը ֆինանսապես կաջակցի ԱլԳ երկրների հետազոտական միավորումները, արդյունաբերության ոլորտը, քաղաքապետարանները և ՓՄՁ-ները ներկայացնող հետազոտողներին: Այն նաև կֆինանսավորի «Հորիզոն 2020» ծրագրին առնչվող լայնամասշտաբ միջնորդական միջոցառումներին և համանման գործողություններին մասնակցությունը, ինչպես նաև նախագծային առաջարկների մշակման նախապատրաստական հանդիպումներին, որոնք ուղղված են ծրագրի շրջանակներում ընտրված թեմատիկ պահանջներին:
«EU NEIGHBOURS east» նախագիծ