Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից դանակահարություն Գյումրիում․ տուժողը տարեց տղամարդ է

Մարտ 08,2018 21:03

Քիչ առաջ ձախ ուսահոդի կտրած-ծակած վերքով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 1950 թվականին Ս․Լ․-ին։

Նրան անհրաժեշտ բժշկական օգնություն արդեն ցուցաբերվել է, վիճակը բավարար է։ Այս մասին  տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն  Արմեն Խաչատրյանից։

Նախնական տեղեկություններով,  տարեց տղամարդուն դանակահարել են Գյումրի-Մարմաշեն ճանապարհին՝ «Գարուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտակայքում՝ հետևից ընթացող մեքենային ճանապարհը չզիջելու պատճառով։

Հետևից ընթացող երիտասարդ մի վարորդ ճանապարհ է ուզել, 68-ամյա տղամարդը փոքր-ինչ ուշ է զիջել, նա էլ, դիմացը կտրելով, դանակահարել է տարեց մարդուն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031