Go Banking Rates-ը կազմել է կյանքի համար ամենաէժան երկրների ցանկը, որում տեղ է գտել նաև Հայաստանը:
Մասնավորապես, 50 երկրների վարկանիշային ցանկում Հայաստանը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը: Աղյուսակում Հայաստանի հարևանությամբ է գտնվում Ադրբեջանը (35-րդ հորիզոնական), իսկ Վրաստանը 16-րդ տեղում է:
«Ցնցող տեսարաններ՝ լի հունահռոմեական և միջնադարյան փլատակներով, ու դա միակ պատճառը չէ, որի համար դուք կուզեիք ամբողջ կյանքն անցկացնել Հայաստանում։ Այդ երկիրը կյանքի ամենացածր արժողությամբ երկրներից է, որտեղ վարձավճարը 91 տոկոսով ցածր է, քան Նյու Յորքում»,- ասվում է Հայաստանի նկարագրության մեջ։
Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել տվյալ երկրներում աշխատավարձը, անշարժ գույքի վարձակալությունը, հարկերը, մթերքի և ռեստորանների գները, որոնք համեմատվել են Նյու Յորքի համապատասխան ցուցանիշների հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ