Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում դեղատոմսերով դեղեր գնելու կարգի վերաբերյալ քննարկում է նախաձեռնելու

Մարտ 08,2018 20:40

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկման թեմա սարքել դեղատոմսերով դեղերի գնման կարգը:

Անդրադառնալով նախօրեին տարածված լուրերին, թե կառավարությունը պատրաստվում է կասեցնել դեղատոմսով դեղերը գնելու որոշումը, ինչը հետո հերքվեց՝ պարոն Փաշինյանն ասաց. «Այդ խառնաշփոթի մեջ պետք է պարզաբանում մտցնել, պատճառահետեւանքային կապերն ու հիմնավորվածությունները հասկանալ: Ցավոք սրտի, մեր իրականության մեջ հաճախ է այդպիսի բաներ պատահում, երբ գործընթացը գնում է, հետո պարզվում է, որ կամ պետք չէր, որ գնար կամ էլ դրա հիմքերը չկային:

Իրականում ահազանգեր կան, պետք է լրջորեն այդ ահազանգերը քննարկվեն: Ես առաջիկայում կնախաձեռնեմ, որ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկում տեղի ունենա: Նախորդ այդպիսի քննարկումը, որ նախաձեռնել էինք, կապված էր պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների թեմային, այնտեղ ամբողջական տեղեկատվություն ստացանք, այս թեման էլ կարծում եմ՝ պետք է քննարկման առարկա դառնա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031