Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալում» ճանաչվել է փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
«Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին: Մեր նոր 7-րդ համարն իր առաջին ամիսն է անցկացրել որպես «Արսենալի» խաղացող և դարձել փետրվար ամսվա լավագույն խաղացող»,- ասվում է կայքում:
«Հայ ֆուտբոլիստը ամիսը սկսեց հրաշալի մարզավիճակում` «Էվերթոն»-ի հետ խաղում կատարելով երեք գոլային փոխանցում: Եվս երկու գոլային փոխանցում նա կատարեց Եվրոպայի լիգայում «Էսթերսունդ»-ի դեմ խաղում` նպաստելով 0-3 հաշվով հաղթանակին: Փաստացի Մխիթարյանը փետրվար ամսվա ընթացքում գոլային փոխանցում է կատարել յուրաքանչյուր 65.8 րոպեն մեկ անգամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փետրվար ամսվա «Արսենալ»-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար Մխիթարյանի հետ պայքարում էին Նաչո Մոնրեալը և Աարոն Ռեմսին, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ