Բնապահպան Կարինե Դանիելյանը խոստովանում է՝ որպես կին, նրա գործունեությունը երբեւէ չի խոչընդոտվել:
«Սեռական խտրականության դեպքերի իմ հանդեպ չեմ հանդիպել: Սակայն այսօր, մեր երկրում կա մեկ այլ ահագնացող վտանգ, արտագաղթը, արտերկրում աշխատանքը, որի պատճառով այսօր ամբողջ հավասարակշռությունը կին-տղամարդ փոխվել է, աղջիկները չեն կարողանում ամուսնանալ, տղաները արտագնա աշխատանքի համար լքում են երկիրը, ընտանիքը, այլազգի կանանց հետ են ամուսնանում հաճախ, եղած ընտանիքներն են քանդում, ինչը շատ լուրջ միջոցառումների ձեռնարկման կարիք ունի պետական մակարդակով»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց բնապահպանը:
Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ խոսեց կանանց և տղամարդկանց հոգեբանական նմանությունների ու տարբերությունների մասին. «Նմանությունները, իհարկե, շատ են, բայց տարբերությունները ավելի աչք զարնող են: Հոգեբանական տարբերություններից օրինակ կին առաջնորդը էապես տարբերվում է տղամարդ առաջնորդից: Կանայք ավելի սոցիալական տիպի լիդերներ են: Իսկ տղամարդը միտված է միմիայն իր հաղթանակի վրա: Մենք ասում ենք, որ տղամարդիկ ուժեղ սեռ են, կանայք՝ ավելի թույլ, բայց ինքնագնահատականի տեսանկյունից՝ տղամարդու ինքնագնահատականը շատ ավելի է կախված կնոջ տված գնահատականից, քան կնոջ ինքնագնահատականը՝ տղամարդու: Կնոջ խոսքն ավելի է գոտեպնդում տղամարդուն, այդ խոսքը կարող է դարձնել նրան թագավոր, կարող է և իջեցնել անդունդի հատակը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ոեւէ հռչակաւոր տղամարդ, լինի դա լաւ կամ վատ իմաստներով, միշտ եղել է կնոջ մը – կամ մի քանի կիներու – էական, որոշիչ ազդեցութեան ներքոյ: Ոեւէ զարգացած եւ լուրջ անձի համար, սա հաստատուած իրականութիւն է, բազմաթիւ դարերէ ի վեր:
«Ֆեմինիստները» այս է որ չեն հասկանում: Խորքին մէջ, տղամարդու դէմ ատելութեան քարոզելով, ա՛լ աւելի հեռացնում են սեռերը իրարմէ, տղամարդը լարում են կիներու դէմ, եւ հետեւաբար քայքայում են կիներու իսկական ուժն ու կարողութիւնները:
Իսկ այն նիւթերու մէջ ուր իրօք կիներն ու աղջիկները պաշտպանութեան կարիքը ունեն, արդէն «ֆեմինիստը» հարկաւոր չէ: Այդ խնդիրներով մտահոգ, այդ խնդիրներով զբաղուող անձերը, կին եւ տղամարդ, տեսական-գաղափարաբանական-քարոզչական մակարդակի վրայ չեն խայտար, դատարկ աղմուկ չեն հաներ, այլ իսկական գետնի վրայ, համեստօրէն, համբերութեամբ եւ ազդու կերպով, անխոնջ կը գործեն: