Կանանց միջազգային տոնը Երևանում առանձնահատուկ է եղել նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայացած համերգային ծրագրերով: Դրանցից մեկը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի՝ Թումանյան փողոցին հարող հատվածում: Դասական երաժշտության գոհարների փայլուն կատարումներով ելույթ է ունեցել «Օպերա վիվա» քառյակը: Համերգին ներկա երևանցիները, բազմաթիվ զբոսաշրջիկներն ու ակամայից մասնակից դարձած անցորդները նշել են, որ հաճելիորեն զարմացած են տաղանդաշատ երգիչների կատարումներից, որոնց մինչև վերջ ունկնդրելուն չի խանգարել անգամ չդադարող անձրևը: Քառյակը հանդես է եկել նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նվիրված ստեղծագործություններով: Համերգին ներկա կանանց ու աղջիկներին ծաղիկներ են բաժանվել:
Երեւանի քաղաքապետարան