Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապացուցեցինք, որ հնարավոր է նորաձևության ցուցադրությունը դասական երաժշտության ուղեկցությամբ». Արմեն Ամիրյան. (Ֆոտոշարք)

Մարտ 08,2018 18:15

Կանանց տոնի առիթով Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ ֆրանսաբնակ հայազգի արվեստագետներ Գևորգ և Վարդան Թառլոյանների «Պատրանք և իրականություն» ցուցահանդեսի բացումը: Եղբայրները մեկնաբանում են՝ նկարները իրական են, բայց կանանց կերպարները պատրանք.

«Սա ավելի շատ թատերական ներկայացում է: Ցուցադրված են Փարիզում տեղի ունեցած ցուցադրության հավաքածուները, փորձել ենք նոր կերպար ստեղծել ու նորովի ներկայացնել»:

Եղբայրները նշում են, որ Հայաստանում նորաձևության մոդելային բիզնեսը դեռ զարգացած չի, բայց պոտենցիալ ունի: Հավելում են՝ պետք է շատ աշխատել:

Ցուցադրությանը ներկա էր նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով շնորհավորեց կանանց ու աղջիկներին՝ միամսյակի կապակցությամբ և այս ցուցադրությունը համարեց նվեր մշակույթի նախարարության կողմից կանանց:

Մեզ հետ զրույցում նախարարն ասած, որ մտածում էին երեկոյան մի մեծ հրաշալի համերգ անել, բայց քանի որ սա այնպիսի տոն է, որ կանայք իրենց տղամարդկանց հետ պետք է երեկոն անցկացնեն, որոշեցին կեսօրվա այսպիսի ծրագիր ունենալ: «Թառլոյան եղբայրների ցուցադրությունը դասական երաժշտության ուղեկցությամբ կարծում եմ լավագույն նվերն է: Կարծում եմ լուծեցինք մի քանի խնդիր. շնորհավորեցինք կանանց, մշակութային միջոցառման մի նոր ձևաչափ մշակեցինք և ապացուցեինք, որ հնարավոր է նորաձևության ցուցադրությունը դասական երաժշտության ուղեկցությամբ:

Խոսելով նորաձևության ռետրո ոճի մասին՝ Արմեն Ամիրյանն ասաց, որ երկար բանակցություններ են ունեցել. կար շատ համարձակ սկզբնական տարբերակ ու շատ բաց ու համարձակ առաջարկներ, բայց որոշեցին այս ցուցադրության համար ներկայանալ այս ոճով:

Ցուցադրությանը զուգահեռ ներկայացված էին նաև գեղանկարչություն և էսքիզներ, որոնք բաց կլինեն հանրության համար մարտի 9-ից ապրիլի 7-ը:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031