Երեւանի քաղաքապետարանը ավտոմեքենաներ է աճուրդի հանել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ մարտի 1-ի որոշմամբ՝ Երեւան համայնքի սեփականություն համարվող աճուրդով օտարման ենթակա են թվով 10 ծառայողական մեքենաներ: Թե՝ ինչո՞ւ է քաղաքապետը որոշել ազատվել այս մեքենաներից՝ հայտնի չէ, աճուրդի մասին որոշման մեջ այդ մասին չի նշվում:
Իսկ աճուրդի հանված մեքենաների մեկնարկային գները սկսվում են 85 հազար դրամից մինչեւ 6,5 միլիոն դրամը:
Ամենաթանկ մեքենան 2004 թվականի արտադրության Toyota Land Cruiser 4.5-ն է, մեկնարկային արժեքը՝ 6 միլիոն 516 հազար 50 դրամ: Ամենաէժանը՝ 1995 թվականի արտադրության ԳԱԶ 31029-ը, արժեքը՝ 85 հազար 738 դրամ:
Աճուրդի է հանված նաեւ 2008թ.-ի արտադրության Toyota Prado, մեկնարկային գինը՝ 6 միլիոն 173 հազար 100 դրամ:
Վաճառվում են նաեւ՝ Mercedes-Benz R350, թողարկման տարեթիվը՝ 2008, մեկնարկային գինը՝ 3 միլիոն 813 դրամ:
Mercedes-Benz S55 AMG V8 compressor, թողարկման տարեթիվը՝ 2003, մեկնարկային գինը՝3 միլիոն 813 դրամ:
Volkswagen Touareg 3.2, թողարկման տարեթիվը՝ 2007, մեկնարկային գինը՝ 4 միլիոն 424 հազար 55 դրամ:
ԳԱԶ 31105-120, թողարկման տարեթիվը՝ 2004, մեկնարկային գինը՝ 557 հազար 294 դրամ:
ԳԱԶ 31029, թողարկման տարեթիվը՝ 1995, մեկնարկային գինը՝ 85 հազար 738 դրամ:
DAEWOO NEXIA-D GLE, թողարկման տարեթիվը՝ 2008, մեկնարկային գինը՝ 514 հազար 425 դրամ:
ԳԱԶ 3110, թողարկման տարեթիվը՝ 1998, մեկնարկային գինը՝ 90 հազար 24 դրամ:
ԳԱԶ 311000, թողարկման տարեթիվը՝ 2001, մեկնարկային գինը՝ 231 հազար 491 դրամ:
Mercedes-Benz S320, թողարկման տարեթիվը՝ 1998, մեկնարկային գինը՝ 1 միլիոն 800 հազար 488 դրամ:
DODGE Caravan, թողարկման տարեթիվը՝ 1996, մեկնարկային գինը՝ 128 հազար 606 դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ