Մարտի 8-յան տոնական Երևանում կանանց և աղջիկներին անակնկալ է մատուցվել նաև վերգետնյա հասարակական տրանսպորտում:
Թիվ 1 տրոլեյբուսային և թիվ 26 ավտոբուսային երթուղիների շարժակազմերի ուղևորների շարքում են եղել նաև «Հայ մյուզիք բենդ» վոկալ անսամբլի անդամները: Ակապելլա կատարումներով երիտասարդները տոնական տրամադրություն են ստեղծել շարժակազմերում, ապա նաև Երևանի քաղաքապետի անունից շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ բաժանել երթևեկող կանանց ու աղջիկներին:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն