Ռուսաստանի Պետդումայի Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամ Լեոնիդ Սլուցկին, որը սկանդալի կենտրոնում էր հայտնվել 3 լրագրողների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու համար, ներողություն է խնդրել այն կանանցից, որոնց «երբևէ կամա թե ակամա ցանկացած տեսակի վնաս է հասցրել»:
«Սիրելի կանայք:
Ամբողջ հոգով շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ ամուր առողջություն, հոգու ուժ և պարզ մարդկային երջանկություն:
Օգտվելով առիթից՝ կցանկանայի ներողություն խնդրել նրանցից, ում երբևէ կամա թե ակամա ցանկացած տիպի վնաս եմ հասցրել: Հավատացե՛ք, վատ մտքով չէր:
Հաջողություն և սեր ձեր և ձեր մերձավորներին»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ