Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցականներին համերգային ձևաչափով դասավանդեց բանաստեղծ, երգահան, հեղինակ կատարող Էդուարդ Զորիկյանը

Մարտ 08,2018 14:42

Ֆիլհարմոնիայում դաս-համերգով ներկայացավ Էդուարդ Զորիկյանը

2007 թվականից մինչ օրս Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» մասշտաբային նախագիծը, որն իրապես մեծ ավանդ ունի դպրոցահասակ երեխաների երաժշտական ճաշակի զարգացման գործում:

Ծրագրի շրջանակում դասական և ազգային երաժշտությունը մատուցվում է դաս-համերգների միջոցով: Հայտնի երաժիշտները և երաժշտագետներն, իբրև բանախոսներ, ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքը, ստեղծագործությունները, բացատրում երաժշտական գործիքների ստեղծման պատմությունը, դրանց առանձնահատկությունները:

Պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ի ծրագրում ներառված են ոչ միայն դասական երաժշտության մասին պատմող դասախոսություն-համերգներ, այլ նաև ազգագրական, ժողովրդական և գուսանական երգ և պար: Այս տարիների ընթացքում նախագծի ընձեռած հնարավորությամբ հազարավոր աշակերտներ մասնակից են եղել նման դաս-համերգների և գիտելիքների հագեցած պաշարով և դրական էմոցիաներով հեռացել դահլիճից:

Այս անգամ դպրոցականներին համերգային ձևաչափով դասավանդեց բանաստեղծ, երգահան, հեղինակ կատարող Էդուարդ Զորիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի լրատվության և PR բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031