Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ, Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայոց կանանց՝ մայրերին, քույրերին, դուստրերին՝ մաղթելով նրանց առողջություն, հաջողություն, բարձր տրամադրություն, լավատեսություն, ամուր ու բարեկեցիկ ընտանիքներ։
Նշելով, կնոջ բացառիկ դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ, նա ցանկություն է հայտնել, որ կանայք ավելի մեծ դերակատարություն եւ մասնակցություն ունենան երկրի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։
Մամուլի հաղորդագրություն