«UWC Դիլիջան» միջազգային դպրոցի ուսանողներն այսօր Ազատության հրապարակում Մարտի 8-ի առթիվ կազմակերպել էին հավաք-երթ՝ նպատակադրվելով հանրության ուշադրությունը սեւեռել կանանց իրավունքների պաշտպանության վրա: Դպրոցի սաները ծաղիկներ էին բաժանում անցորդներին: «Իմ կարծիքով՝ կանայք շատ խնդիրներ ունեն, որոնցից կարեւորն ընտանեկան բռնությունն է: Թեեւ պայքարում ենք դրա դեմ, բայց այն մնում է ընտանիքի ներքին խոհանոցում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի սան Էրիկ Անանյանը:
Նա համոզված է՝ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը չի լուծվում, քանի որ մարդիկ վախենում են դրա մասին խոսել. «Մտածում են, որ դա կարող է խայտառակություն բերել իրենց ընտանիքին, մինչդեռ դրա մասին պետք է խոսել»:
Դպրոցի սան Իննա Սարգսյանն էլ նշեց. «Հավաքի գաղափարը Լիբանանից ժամանակ մեր սաներից մեկինն է: Նա էլ է համոզված, որ Հայաստանում, եւ ոչ միայն, կանայք շատ խնդիրներ ունեն, մասնավորապես՝ աշխատավայրում: Իմ ընտանիքի անդամների աշխատավայրերում հիմնականում տղամարդիկ են. նրանց են տրված առաջընթացի ու բարձունքների հասնելու հնարավորությունները: Մինչդեռ համոզված ենք, որ կանայք էլ իրավունք ունեն բարձունքների հասնելու»:
Մանրամասն ՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=CrphZfzG8oU
https://www.youtube.com/watch?v=_4Yfa267Hew
https://www.youtube.com/watch?v=5kBvZ_EXBys
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ