Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է կանանց հանդեպ ոչ ընդունելի և էթիկայից դուրս պահվածքի համար պատասխանատվության կարևորությունը

Մարտ 08,2018 12:26

Մարտի 2-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է Երևանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի հետ։ Նրանք քննարկել են կանանց հզորացման ոլորտում հարցերը, մասնավորապես՝ կանանց դերը քաղաքականության մեջ։ Վերջին իրադարձությունների համատեքստում դեսպանը ներկայացրել է ԵՄ-ի հստակ դիրքորոշումը գենդերային հիմքով բռնության ցանկացած ձևի հանդեպ։

Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է կանանց հանդեպ ոչ ընդունելի և էթիկայից դուրս պահվածքի համար պատասխանատվության կարևորությունը։ Նա հիշեցրել է ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գործիքների ներքո գենդերային բռնության դեմ պայքարելու Հայաստանի պարտավորությունները։

Կանանց առաջիկա օրվա կապակցությամբ դեսպանը փոխանցել է իր լավագույն մաղթանքները տկն. Խաչատրյանին և նրա միջոցով Հայաստանի բոլոր քաջ կանանց, ովքեր Հայաստանում կյանքը բարելավելու համար իրենց եռանդն ու ժամանակը չեն խնայում։

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031