Աշխարհի կեսի կյանքի իմաստն ամբողջանում է, երբ մյուս կարևոր բաղադրիչներին միանում են կանացի հմայքն ու գեղեցկությունը, ողջախոհությունն ու վեհությունը, որից հետո միայն կյանքը դառնում է լիարժեք ու անթերի:
Կնոջ կարևոր դերն ընտանիքում ու ներգրավվածությունը հասարակության մեջ ժամանակին փոխել և այսօր էլ փոխում է աշխարհը դեպի լավը և բարին:
Շնորհավորում եմ բոլոր կանանց միջազգային տոնի առթիվ և մաղթում անհուն սեր, երջանկություն և ընտանեկան ջերմություն:
Աշոտ ՂՈՒԼՅԱՆ
Արցախի խորհրդարանի նախագահ